Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է 2024/25 մրցաշրջանին և Թաիլանդում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փաթում Յունայթեդի» դեմ։ Գերմանական ակումբը խոշոր հաշվով անսպասելի պարտություն է կրել 0-4 հաշվով։
«Բորուսիայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Նուրի Շահինը դաշտ էր բերել հիմնականում երիտասարդ ֆուտբոլիստների։ Ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 24-ին ու կմրցի ճապոնական «Սերեսո Օսակայի» դեմ։
Ընկերական հանդիպում
«Փաթում Յունայթեդ» - «Բորուսիա Դորտմունդ»` 4-0
Մելվին Լորենցեն, 14, Թերասիլ Դանդգա, 44, Յարոենսակ Վոնգորն, 65, 88


