Դորտմունդի «Բորուսիան» և թիմի գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը երկարաձգել են պայմանագրի ժամկետը, հայտնում է ակումբի կայքը:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
53-ամյա մասնագետը գերմանական գրանդը գլխավորում է փետրվարից, երբ Բունդեսլիգայում «Բորուսիան» 11-րդ տեղում էր: Խորվաթի գլխավորությամբ դորտմունդցիները նախորդ մրցաշրջանում զբաղեցրին 4-րդ տեղը և նվաճեցին Չեմպիոնների լիգայի ուղեգիր:


