«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից հետո (2-1) մոտեցել է Ռոդրիգոյին, հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Իսպանացի մասնագետը հիացած է եղել բրազիլացու խաղով: Ռոդրիգոն բացել էր հանդիպման հաշիվը:
«Ես գնացի Ռոդրիգոյի մոտ ու ասացի, որ նա ապշեցուցիչ ֆուտբոլիստ է: Անհավատալի է պարզապես»,- ասել է Գվարդիոլան:
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


