Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (48-րդ ռակետ) մասնակցելու է Դուբայի WTA-1000 շարքի մրցաշարի կանանց մենախաղին։
22-ամյա թենիսիստուհին մրցաշարի առաջին փուլում մրցելու է Միրա Անդրեևայի (Ռուսաստան, 15-րդ ռակետ) դեմ։ Կողմերը միմյանց հանդիպել են երկու անգամ։ Երկու դեպքում էլ հաջողությունն ուղեկցել է Անդրեևային։
Դուբայի մրցաշարի կանանց մենախաղի պայքարը կմեկնարկի փետրվարի 16-ին, որին մասնակցելու են գրեթե բոլոր առաջատար թենիսիստուհիները` Արինա Սաբալենկան (Բելառուս, առաջին ռակետ), Իգա Շվյոնտեկը (Լեհաստան, երկրորդ ռակետ), Կոկո Գաուֆը (ԱՄՆ, երրորդ ռակետ), Յասմին Պաոլինին (Իտալիա, չորրորդ ռակետ), Ջեսիկա Պեգուլան (ԱՄՆ, 5-րդ ռակետ), Ելենա Ռիբակինան (Ղազախստան, 6-րդ ռակետ) և այլք։


