Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը (24-րդ ռակետ) ավարտեց մրցելույթը Դուբայի ATP-500 շարքի մրցաշարում։
28-ամյա թենիսիստը 1/8 եզրափակիչում համառ պայքարում 6-7 (4-7), 6-2, 4-6 հաշվով պարտվեց Ստեֆանոս Ցիցիպասին (Հունաստան, 11-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 29 րոպե։
Ցիցիպասը քառորդ եզրափակիչում է և կմրցի Մատեո Բերետինիի (Իտալիա, 30-րդ ռակետ) հետ։


