Աշխարհի 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդևը չկարողացավ դուրս գալ Դուբայի ATP-500 կարգի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ռուս թենիսիստը քառորդ եզրափակիչում 6-2, 6-7 (5-7), 5-7 հաշվով պարտվեց Նիդերլանդների ներկայացուցիչ Տալոն Գրիքսպուրին։ Մրցախաղը տևեց 2 ժամ 40 րոպե:
Կիսաեզրափակիչում աշխարհի 47-րդ ռակետը կհանդիպի Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) - Մատեո Բերետինի (Իտալիա) զույգի հաղթողին:
The moment 🫶
— ATP Tour (@atptour) February 27, 2025
After saving 4⃣ match points, @Griekii gets it done on his 4⃣th 😎@DDFTennis | #DDFTennis pic.twitter.com/mBTtvTcOUs