Աշխարհի 6-րդ ռակետ, ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը տպավորիչ հաղթանակով դուրս եկավ Դուբայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երկրորդ շրջանում Ռուբլյովը 1-6, 7-6 (8-6), 7-6 (7-3) հաշվով հաղթեց իսպանացի Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինինային (29-րդ ռակետ): Մրցախաղը տևեց 2 ժամ 27 րոպե: Երկրորդ սեթի թայ-բրեյքի ժամանակ ռուս թենիսիստը պարտվում էր 1-6 հաշվով, սակայն շահեց 7 միավոր անընդմեջ ու հաղթեց սեթում։ Դավիդովիչ-Ֆոկինինան չիրացրեց 5 անընդմեջ մատչ-փոինթ։
Անդրեյ Ռուբլյովի հաջորդ մրցակիցը կլինի Բոտիկ վան դե Զանդսհուլ (Նիդերլենադներ) - Միկայել Իմեր (Շվեդիա) զույգի հաղթողը։
Դուբայի մրցաշարը մեկնարկել է փետրվարի 27-ին և կավարտվի մարտի 4-ին: Մրցաշարի մրցանակին հիմնադրամը 2,8 միլիոն դոլար է:


