Logo

Դուեն երկար ժամանակով դուրս է մնացել շարքից

13:50 / 30.10.2025Ֆուտբոլ
null

«Պարի Սեն-Ժերմենի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Դեզիրե Դուեն «Լորյանի» դեմ Լիգա 1-ի 10-րդ տուրի խաղում լուրջ վնասվածք է ստացել, նրան դաշտից դուրս են բերել պատգարակի օգնությամբ, հայտնում է L'Equipe-ը:

Ազդրի վնասվածքի պատճառով Դուեն բաց կթողնի մի քանի ամիս: Հստակ ժամկետներ կնշվեն վերջնական բուժզննումից հետո: 

Դեզիրե Դուեն 2024/25 մրցաշրջանում ՊՍԺ-ի հարձակման գծի առաջատարներից էր: Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նա դուբլ էր ձևակերպել ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: 

2025/26 մրցաշրջանի մեկնարկում Դուեն վնասվածքի պատճառով բաց է թողել մի քանի խաղ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ