Logo

Դուշան Տադիչը՝ «Ֆեներբահչեի» ֆուտբոլիստ

00:08 / 17.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Թուրքական «Ֆեներբահչեն» պայմանագիր է կնքել սերբ վինգեր Դուշան Տադիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Նոր թիմում Տադիչը կխաղա «10» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Սերբիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում հեռացել էր Ամստերդամի «Այաքսից», որի գույները պաշտպանում էր 2018 թվականից և 241 խաղում խփել էր 105 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ