Սերբ հարձակվող Դուշան Տադիչը հեռացավ Ամստերդամի «Այաքսից»:
Հոլանդական ակումբը բավարարել է 34-ամյա ֆուտբոլիստի՝ պայմանագիրը խզելու խնդրանքը: Այն ուժի մեջ էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
«Ակումբից հեռանալու որոշումը շատ դժվար տրվեց, այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ եկել է ճիշտ պահը: Կարծում եմ, որ ոչ միայն ես, այլ նաև ակումբը պետք է նոր կյանք սկսի:
Հաջողությունները, որոնք մենք նշել ենք «Այաքսի» հետ, անմոռանալի տպավորություններ են թողել, որը ես երբեք նախկինում չէի զգացել:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին: Ես միշտ կմնամ «Այաքսի» ֆուտբոլիստ և հուսով եմ Ամստերդամ կվերադառնամ մարզչի կարգավիճակում»,- Տադիչի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Տադիչը 2018 թվականին էր անգլիական «Սաութհեմփթոնից» տեղափոխվել «Այաքս», որի կազմում անցկացրած 241 խաղում դարձել է 105 գոլի հեղինակ:


