«Ռոմայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը ճանաչվել է Ա Սերիայի նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Ուկրաինացի ֆուտբոլիստը մարտին անցկացրել է 4 խաղ, որոնցում խփել է 3 գոլ:
Քվեարկության արդյունքում 27-ամյա հարձակվողն առաջ է անցել Նիկոլո Բարելայից («Ինտեր»), Լյուկա Դա Կունյայից («Կոմո»), Նիկոլո Ֆաջոլիից («Ֆիորենտինա»), Ռիկարդո Օրսոլինիից («Բոլոնիա») և Ումար Սոլետից («Ուդինեզե»):
«Դովբիկի աճը արտացոլում է «Ռոմայի» փայլուն վազքը: Նախորդ ամիս նրա երեք գոլերը կարևոր միավորներ են պարգևել եվրագավաթային գոտու համար պայքարող «Ջալոռոսիին»», - ասել է Ա Սերիայի գործադիր տնօրեն Լուիջի Դե Սիերվոն:
Կլաուդիո Ռանիերիի թիմն Ա Սերիայում անպարտելի է 15 խաղ անընդմեջ և մրցաշարային աղյուսակում 7-րդն է:


