Logo

Դովբիկը կրկնեց Շևչենկոյի ռեկորդը

11:27 / 25.05.2024Ֆուտբոլ
null

Իսպանական Լա լիգայի 38-րդ տուրում «Ժիրոնայի» հարձակվող Արտյոմ Դովբիկը «Գրանադայի» դեմ խաղում (7-0) դարձավ հեթ-տրիկի հեղինակ և կրկնեց Անդրեյ Շևչենկոյի ռեկորդը։

Opta-ն գրում է, որ Դովբիկը Շևչենկոյից հետո դարձավ միայն երկրորդ ուկրաինացին, որը թոփ-5 առաջնություններում մեկ մրցաշրջանում խփում է 24 գոլ։

Շևեչնկոն «Միլանի» կազմում 1999/00, 2000/01 և 2003/04 մրցաշրջաններում իտալական Ա սերիայում խփել է 24 գոլ։

26-ամյա Դովբիկը հեթ-տրիկի շնորհիվ շրջանցեց «Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոթին (23 գոլ) և այժմ գլխավորում է Լա լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակը։ Նորվեգացի ֆուտբոլիստը դեռ հնարավորություն ունի հավասարվել կամ շրջանցել Դովբիկին, քանի որ «Վիլյառեալը» վերջին տուրի իր հանդիպումն անցկացնելու է մայիսի 25-ին և հյուրընկալվելու է «Օսասունային»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ