Logo

Պաուլո Դիբալան «Ռոմա» տեղափոխվելու համար ժամանել է Պորտուգալիա (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:33 / 18.07.2022• Վիդեո
Պաուլո Դիբալա-Ռոմա-2022

Արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան բուժզննում անցնելու և «Ռոմայի» հետ պայմանագիր ստորագրելու համար ժամանել է Պորտուգալիա, հայտնում է Laroma24-ը: Հռոմեական թիմը Պորտուգալիայում նախամրցաշրջանային հավաք է անցկացնում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսից» հեռացած ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում կմիանա հռոմեական թիմին: Կողմերը կստորագրեն 3 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Պաուլո Դիբալան 2015 թվականից էր խաղում «Յուվենտուսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ