Logo

«Ինտերից» հայտնել են, թե ինչու են հրաժարվել Դիբալայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
14:10 / 23.07.2022• ՍՊՈՐՏ
null

«Ինտերի» սպորտային տնօրեն Ջուզեպե Մարոտան հայտել է, թե ինչու են հրաժարվել Պաուլո Դիբալայի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ արգենտինացին համալրել է «Ռոման» ազատ գործակալի կարգավիճակում:

«Դիբալան իսկական պրոֆեսիոնալ է, սակայն մեր կազմն ամբողջությամբ ձևավորված է: Նրա համար չկարողացանք տեղ գտնել: Խնդիրը ֆուտբոլիստի որակների մեջ չէ, պարզապես, «Ինտերը» գերազանց հարձակում ունի, և այլ համալրումներ պետք չեն»,- Մարոտայի խոսքը մեջբերում է DAZN Italia-ն:

2015-2022 թվականներին Դիբալան պաշտպանել է «Յուվենտուսի» գույները:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ