Արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Ռոմա», տեղեկացնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
🆕 𝗪𝗘𝗟𝗖𝗢𝗠𝗘 | Paulo Dybala 🐺🇦🇷
— AS Roma English (@ASRomaEN) July 20, 2022
The club is delighted to confirm the signing of the world-renowned forward!
We also hope this video can help continue to raise awareness in the search for missing children all around the globe. 🙏
#ASRoma | @ICMEC_official pic.twitter.com/eb0TXYXamk
28-ամյա ֆուտբոլիստն ու հռոմեական թիմը կնքել են 3 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը: Դիբալան «Ռոմայում» ելույթ կունենա «21» համարի մարզաշապիկով:
Պաուլո Դիբալան 2015 թվականից խաղում էր Թուրինի «Յուվենտուսում», որի հետ պայմանագրի ժամկետը սպառվել է հուլիսի 1-ին:


