«Ֆինիքս Սանզի» գերաստղ Քևին Դյուրանտն անդրադարձել է NBA-ի Բոլոր աստղերի խաղից երկրպագուների դժգոհությանը:
«Հիմա նրանց համար ավելի զվարճալի է NBA-ից դժգոհելը, քան խաղերը դիտելը: Այդ դեպքում չեղարկեք Բոլոր աստղերի ուիքենդը և բոլորիս հանգստանալու հնարավորություն տվեք:
Ես ուզում եմ ասել, որ երկրպագուները հիմա բողոքում են ամեն ինչից: Նրանց համար ամեն ինչ բավականաչափ լավը չէ: Միակ բանը, որ նրանց դուր է գալիս, փլեյ-օֆֆն է, թրեյդերի դեդլայնը, ազատ գործակալների շուկան և բասկետբոլիստների միջև թշնամանքը»,- X սոցիալական ցանցում գրել է ամերիկացին:


