Սիմոնե Ձաձայի ձախողումները շարունակվում են՝ գրում է Eurosport-ը:
«Յուվենտուսի» հարձակվող Սիմոնե Ձաձան, որը վեց ամիս վարձակալական հիմունքներով անցկացրել է «Վեսթ Հեմում», պետք է մեկներ Վալենսիա ու պայմանագիր կնքեր «չղջիկների» հետ:
Իտալացին նախատեսել էր Լոնդոնից մեկնել Իսպանիա, սակայն բաց է թողել ինքնաթիռն ուղեբեռի հետ կապված խնդրի պատճառով:
Նշվում է, որ Ձաձան, այնուամենայնիվ, մեկնելու է Իսպանիա և պայմանագիր կնքելու «Վալենսիայի» հետ: Ըստ ամենայնի՝ Ձաձան «Վալենսիայում» հանդես կգա վարձակալական հիմունքներով մինչև մրցաշրջանի ավարտը:

