Միլանի «Ինտերի» փոխնախագահ Խավյեր Ձանետին հայտարարել է, որ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դավաճանել է իրենց:
«Լուկակուն դավաճանել է մեզ, ու մենք հիասթափված ենք: Մենք Լուկակուից բոլորովին այլ պահվածք էինք ակնկալում, ու խոսքը վերաբերում է ինչպես պրոֆեսիոնալիզմին, այնպես էլ տղամարդկությանը»,- ասել է «Ինտերի» լեգենդար պաշտպանը La Gazzetta dello Sport-ի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ Ռոմելու Լուկակուն 2022/23 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացրել է «Ինտերում»: Այս ամռանը միլանյան ակումբը ցանկացել է հիմնական սկզբունքով պայմանագիր կնքելու վերաբերյալ բանակցել բելգիացու հետ, սակայն «Ներաձուրիին» տևական ժամանակ չի հաջողվել կապ հաստատել ինչպես Լուկակուի, այնպես էլ նրա գործակալի հետ: Այնուհետև հայտնի է դարձել, որ Լուկակուն այդ ընթացքում գաղտնի բանակցություններ է վարել Թուրինի «Յուվենտուսի» հետ: 30-ամյա հարձակվողի տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Չելսիին»:


