Logo

Ձանիոլո. «Նա Գվարդիոլայի, Կլոպի ու Մոուրինյուի մակարդակում է»

17:59 / 26.03.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Ասթոն Վիլայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հայտարարել է, որ համաձայն չէ թիմի գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ իր խաղաժամանակի հարցում, բայց նրան համարում է աշխարհում լավագույններից մեկը:

««Ասթոն Վիլայում» ես ավելի շատ շանսերի եմ արժանի, քան ստանում եմ: Բայց միևնույն ժամանակ կարող եմ ասել, որ Էմերին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է: Նա Գվարդիոլայի, Կլոպի ու Մուորինյուի մակարդակում է: Ունաիի հետ աշխատանքում ես առաջադիմում եմ յուրաքանչյուր գործունում»,- Corriere dello Sport-ի հետ զրույցում ասել է իտալացին:

Անգլիայի ընթացիկ առաջնությոնում Ձանիոլոն խաղացել է 611 րոպե և խփել 2 գոլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ