Logo

Ձանիոլոն հեռանում է «Ռոմայից» (ֆոտո)

20:48 / 07.02.2023ՍՊՈՐՏ
null

Հռոմի «Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն կտեղափոխվի թուրքական «Գալաթասարայ»: Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Իտալիայի հավաքականի 23-ամյա ֆուտբոլիստն իր գործակալ Ջորջ Հարդիի հետ մեկնել է Ստամբուլ, որպեսզի ավարտի գործարքը: Ձանիոլոն և «Գալաթասարայը» կստորագրեն չորս տարվա պայմանագիր, իտալացու աշխատավարձը կկազմի տարեկան 3,5 միլիոն եվրո։

«Ռոման» տրանսֆերի համար կստանա 22 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Ձանիոլոն իտալական ակումբում խաղում է 2018 թվականի հուլիսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ