«Ուդինեզեն» մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Գալաթասարայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյին, հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
«Գալաթասարայը» բացահայտել է, որ «Բիանկոներին» 26-ամյա ֆուտբոլիստի վարձակալության համար վճարել է 2,5 միլիոն եվրո։
Իտալացի կիսապաշտպանը «Գալաթասարայ» տեղափոխվելուց հետո արդեն չորրորդ անգամ է վարձավճարով հեռանում ակումբից։ Նա հանդես է եկել նաև «Ասթոն Վիլայում», «Ատալանտայում» ու «Ֆիորենտինայում»։
Ձանիոլոյի տրանսֆերային իրավունքը թուրքական ակումբին պատկանում է 2023թ. փետրվարից:


