«Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է Գերմանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան:
Գերմանացին ստացել է քվեարկողների 29,1 տոկոս ձայները: Լավագույն ֆուտբոլիստի մրցանակը «Արծաթե խաղակոշիկն» է: Վիրցը 31 խաղում խփել է 10 գոլ, կատարել 12 ասիստ:
Բունդեսլիգայի 2024/25 մրցաշրջանի երկրորդ լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (20%), իսկ երրորդ տեղը գրավել է մյունխենցիների վինգեր Մայքլ Օլիսեն (17%):
Վիրցը մրցանակին արժանանում է երկրորդ անգամ:


