Logo

«Ձեր ցավն իմ ցավն է». NBA-ի թուրք բասկետբոլիստի նամակը Հենրիխ Մխիթարյանին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 28.12.2020ՍՊՈՐՏ
«Ձեր ցավն իմ ցավն է». NBA ի թուրք բասկետբոլիստի նամակը Հենրիխ Մխիթարյանին - «Ձեր ցավն իմ ցավն է». NBA-ի թուրք բասկետբոլիստի նամակը Հենրիխ Մխիթարյանին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:53

-

-

NBA-ում հանդես եկող «Փորթլենդ Թրեյլ Բլեյզերսի» կենտրոնական, ազգությամբ թուրք Էնես Կանտերն իր ինստագրամյան սթորիում սքրինշոթ է հրապարակել Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին գրած հաղորդագրությունից:

Կանտերի հաղորդագրությունը թարգմանաբար ներկայացնում ենք ստորև:

«Մեծանալուս հետ մեկտեղ իմ լավագույն ընկերներից մեկը հայ է եղել, ու ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Իմ կարիերայի ընթացքում և NBA-ում ես ունեցել եմ գլխավոր մարզչի հայ օգնականներ, որոնք ինձ համար շատ օգտակար են եղել:

Ես զգում եմ քո և ձեր ժողովրդի ցավն ու աղոթում եմ բոլորիդ համար: Ինձ ցավ է պատճառում այն, որ ես տեսնում եմ՝ ինչպես են անմեղ մարդիկ վնասվում ու մահանում:

Թուրքական խելագար ռեժիմը մերկացնելու շատ քայլեր եմ ձեռնարկել ու շարունակում եմ ձեռնարկել, ու դիկտատոր Էրդողանը չի կարող մեզ կոտրել, եթե մենք համախմբվենք ու մնանք միասնական:

Էրդողանի վերաբերմունքը ոչ միայն ձեր ազգի, այլև մյուսների նկատմամբ զզվելի է, հիասթափեցնող ու տխուր:

Ինձ և քեզ նման մարդիկ պետք է լինեն առաջնորդող ու օրինակ ծառայեն:

Մենք պետք է սկսենք կառուցել խաղաղություն ու կամուրջներ և ոգեշնչենք մեր երիտասարդ սերունդներին, որ մեծանալով չբախվեն այն խնդիրներին, որ այսօր կան:

Մենք բոլորս եղբայրներ ու քույրեր ենք:

Մենք մեծ ընտանիք ենք:

Ձեր ցավն իմ ցավն է: Այս հարցում մենք միասնական ենք»,- գրել է Էնես Կանտերը Հենրիխ Մխիթարյանին ուղղված նամակում:

Screenshot 1 4 - «Ձեր ցավն իմ ցավն է». NBA-ի թուրք բասկետբոլիստի նամակը Հենրիխ Մխիթարյանին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ