Աստուրիայի ազգային ոստիկանությունը ձերբակալել է «Ռեալ Օվիեդոյի» երկրպագուներից մեկին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղի ժամանակ «Արքայական ակումբի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ ռասիստական վարքագիծ դրսևորելու համար, հաղորդում է Marca-ն:
Առաջին խաղակեսում՝ Մբապեի գոլի ժամանակ, երկրպագուն նմանակել է կապիկի: Նրա ինքնությունը պարզվել է հեռարձակման պատկերի ու տեսանյութերի վերլուծության արդյունքում:
Նա ձերբակալվել է, իսկ հետո ենթարկվել է վարչական պատասխանատվության սպորտում բռնության, ռասիզմի, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի մասին օրենքը խախտելու համար:
Որպես պատժամիջոց՝ օրենքով սահմանված է 60-650 հազար եվրո տուգանք, ինչպես նաև մարզական միջոցառումներին այցելելու արգելք:
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» Լա լիգայի նորեկին արտագնա խաղում հաղթել էր 3-0 հաշվով:
Լա լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


