Logo

Չողջունել ռուսաստանցի մարզիկներին. Ուկրաինայի օլիմպիական կոմիտեն կանոնակարգ է մշակում

19:58 / 08.04.2024Այլ մարզաձևեր
null

Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեն կանոնակարգ է մշակում ուկրաինացի մարզիկների համար: Կանոնակարգը վերաբերում է ուկրաինացի մարզիկների՝ Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններին:

«ՈւԱՕԿ-ը կանոնակարգ է մշակում: Տարբեր առաջարկություններ կան, բայց դրանք դեռ չեն հաստատվել, քանի որ պետք է քննարկվեն։ Կլուծենք վերջին հարցերը, և կանոնակարգը կհաստատվի»,- Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Վադիմ Գուտցեյտը հայտնել է կառույցի մամուլի ծառայությանը:

Կան առաջարկներ, որ ուկրաինացի մարզիկները Փարիզ-2024-ի ժամանակ չողջունեն ռուսաստանցի մրցակիցներին, համատեղ չլուսանկարվեն, միասին հարցազրույցներ չտան և ձեռքսեղմումներ չունենան:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կանցկացվեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը: Ռուսաստանի և Բելառուսի մարզիկները քառամյակի մարզական գլխավոր իրադարձությանը կմասնակցեն չեզոք դրոշի ներքո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ