Logo

Դժգոհել է մրցավարից և մարզչից. Նեյմարի հերթական սկանդալային խաղը

22:06 / 10.11.2025Ֆուտբոլ
null

Նեյմարը բրազիլական «Սանթոսի» կազմում հերթական սկանդալային մրցավեճն է անցկացրել, հաղորդում է The Sun-ը:

«Ֆլամենգոյի» դեմ Բրազիլիայի առաջնության արտագնա մրցավեճում Նեյմարը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկից, հանդիպման ընթացքում վիճել է մրցավար Սավիո Պերեյրա Սամպայոյի հետ և ստացեել դեղին քարտ, իսկ 81-րդ րոպեին փոխարինվելիս դժգոհել է «Սանթոսի» գլխավոր մարզիչ Խուան Պաբլո Վոյվոդայից` ասելով. «Իսկապե՞ս ինձ խաղադաշտից հանելու ես»:

Բրազիլացի հարձակվողը փոխարինվելուց հետո շտապել է հանդերձարան, իսկ խաղից հետո խոսել է մրցավարի մասին:

«Մրցավարը շատ վատն է և ամբարտավան։ Երբ ես մոտեցա նրան, ասաց. «Եթե ավելի մոտենաս, դեղին քարտ կստանաս»։ Դա անհարգալից է։ Ես ուղղակի ուզում էի քննարկել այդ հարցը»,- ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:

Նեյմարի փոխարինվելու ժամանակ «Սանթոսը» պարտվում էր 0-3 հաշվով, խաղի վերջնամասում 2 գոլ է խփել, սակայն ոչ-ոքի կորզել չի հաջողվել:

Նեյմարն ընթացիկ մրցաշրջանում 15 խաղ է անցկացրել «Սանթոսի» կազմում` հիմնականում դուրս գալով փոխարինման: Բրազիլացին խփել է 3 գոլ:

«Սանթոսը» 32 խաղից հետո 33 միավորով Բրազիլիայի Ա Սերիայում 17-րդն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ