Թել Ավիվում (Իսրայել) մեկնարկած ATP-250 շարքի մրցաշարի զուգախաղի առաջին շրջանում տեխնիկական պարտություն է գրանցվել Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - Յոնաթան Էրլիխ (Իսրայել) զույգին:
Նրանք առաջին շրջանում պետք է մրցեին հոլանդացիներ Բարթ Սթիվենսի և Սանդեր Արնեդսի հետ, սակայն իսրայելցի Էրլիխը մարզման ժամանակ վնասվածք է ստացել, ինչի պատճառով չի կարողացել մասնակցել զուգախաղին:
Այս մրցախաղը վերջինը պետք է լիներ Յոնաթան Էրլիխի կարիերայում, իսրայելցին ավարտել է կարիերան:
Հիշեցնենք, որ աշխարհի 7-րդ ռակետ Նովակ Ջոկովիչը Թել Ավիվում կմասնակցի մենախաղի պայքարին:


