Ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևո՝ մասնակցելու օգոստոսի 24-28-ը կայանալիք աշխարհի առաջնությանը, հայտնում է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Աշխարհի առաջնությանը մասնակցելու է 61 երկրի 469 ձյուդոիստ (278 տղամարդ, 218 կին):
Հիշեցնենք, որ ձյուդոյի Հայաստանի ազգային հավաքականը օգոստոսի 10-ից Վրաստանի Գորի քաղաքում անցկացնում է հավաք, որն ավարտվելու է օգոստոսի 22-ին:


