Logo

Ձյուդոյի ԱԱ. Աշիկ Անդրեյանի առաջին մրցակիցը

23:01 / 12.06.2025Ձյուդո
null

Բուդապեշտում կայացել է ձյուդոյի աշխարհի առաջնության վիճակահանությունը:

Հունգարիայի մայրաքաղաքում հունիսի 13-ին մեկնարկող ստուգատեսում Հայաստանը մեկ ներկայացուցիչ ունի. 60 կգ քաշային կարգում հանդես կգա 20-ամյա Աշիկ Անդրեյանը:

Հայ մարզիկը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից, որտեղ կմրցի Պանամերիկյան խաղերի կրկնակի հաղթող, բրազիլացի Միշել Ավգուստոյի դեմ: Հաղթելու դեպքում Անդրեյանը քառորդ եզրափակիչում կարող է հանդիպել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, վրացի Գեորգի Սարդալաշվիլիին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ