Ձյունը գալիս է դանդաղ, ձյունը իր երգն է երգում, ձյունը իջնում է թեթև, ձյունն իր հեքիաթն է պատմում… Ձմեռային հեքիաթը ոգեշնչել է տարբեր ստեղծագործողների, այն իր տեղն է գտել թե՛ երգերում, թե՛ պոեզիայում, թե՛ գեղանկարչության մեջ: Vnews-ն անդրադարձել է լավագույն ձմեռային գեղանկարներին:
Կլոդ Մոնե
La Pie

ֆրանսիացի գեղանկարիչ, ֆրանսիական իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկի՝ Կլոդ Մոնեի վրձնին է պատկանում «Կաչաղակ» գեղանկարը: Նկարիչը ստեղծել է իմպրեսիոնիզմին հատուկ բնանկար, որն իր անվանումը ստացել է հինգ տարի անց՝ առաջին պաշտոնական ցուցադրությանը։ Նկարում գլխավոր հերոսներն են դարպասին նստած կաչաղակը, ձյունն ու լույսը:
Վինսենթ Վան Գոգ
Landscape with Snow

Հոլանդացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ Վան Գոգը ապրել է ընդամենը 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Նրա յուրահատուկ գույները մինչ օրս հիացնում և ոգեշբնչում են շատերին: Վան Գոգը հյուրընկալվում էր եղբոր տանը՝ Փարիզում, սակայն Ֆրանսիայի մայրաքաղաը շատ շուտ ձանձրացնում է նրան ու նա տեղափոխվում է արևոտ Առլ: Այդ օրերին Առլը ցուրտ էր ու ծյունածածկ, սակայն շուտով արևը լավ ձնհալ է կազմակերպում, իսկ վան Գոգը որոշում է ֆիքսել դաշտերում մնացած ձյան բարակ շերտը:
Պոլ Գոգեն
Village Breton sous la Neige

ֆրանսիացի պոստիմպրեսիոնիստ նկարիչ, քանդակագործ, կավագործ Պոլ Գոգենն է կտավի հեղինակը: Նկարիչն իր կենդանության օրոք պահանջված չէր, նրա գործերը չէին վաճառվում. դա էր պատճառը, որ նա ապրում էր աղքատության մեջ: Գոգենի արվեստը գնահատվեց նրա մահից տարիներ անց միայն : Գոգենը սկսում է աշխատել Village Breton sous la Neige նկարի վրա երբ տեղափոխվում է Ֆրանսիայի հյուսիս-արևմուտք: Հետագայում՝ նրա մասհից հետ նկարը գտնում են նրա արվեստանոցում՝ մոլբերտի վրա, առանց ստորագրության:
Պիտեր Բրեյգել
Jagers in de Sneeuw

Պիտերը համարվում է Վերածննդի շրջանի հոլանդացի վերջին գեղանկարիչը: Նա սիրում էր ճանապարհորդել, մասնավորապես նրան հիացնում էր Հռոմը: Բրեյգելը ազատ նկարիչ էր, նա երբեք պատվերներ չէր ընդունում, ուստի կարող էր իրեն թույլ տալ նկարել ցածր սոցիալական կարգավիճակ ունեցող մարդկանց: Գեղանկարը «12 ամիս» հայտնի շարքից է, որից պահպանվել է ընդամենը 5 գործ: Բեյգելը պատկերել է դեկտեմբերի կամ հունվարի ձմեռն ու հասարակ մարդկանց:
Մարտիրոս Սարյան
«Ձմեռ Երևանում»

Սարյանը հանդիսանում է հայ ժամանակակից գեղանկարչության դպրոցի հիմնադիրը: Նա չի համարվում «ձմռան» նկարիչ, քանի որ նրա գույները չափազանց տաք են, սակայն նա նույնպես չի կարողացել դիմադրել ձմռան կախարդանքին: «Ձմեռ Երևանում» գեղանկարը պատկերում է 1933 թվականի երևանյան ձմեռային անցուդարձը: Այժմ այն ցուցադրվում է Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում:

