Շախմատի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթեց սերբ Մարիա Մանակովային:
Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկտչյանն ու Սուսաննա Գաբոյանն այս տուրում ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Լիլիթը միավորը կիսեց ուկրաինացի Յելիզավետա Հրեբենշչիկովայի, Մարիամը՝ գերմանուհի Ֆիոնա Շիբերի, Գաբոյանը՝ վրացի Անաստասիա Կիրտաձեի հետ:
Լիլիթ Մկրտչյանը չորս միավոր ունի, Մարիամ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը՝ 3,5-ական, Սուսաննա Գաբոյանը՝ երեք:
Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը կավարտվի ապրիլի 30-ին: