Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ մրցափուլում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տարավ Արամ Հակոբյաանը, որը սպիտակ խաղաքարերով առավելության հասավ լեհ Յան Մալեկի նկատմամբ:
Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով միավորը կիսեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանեի հետ, Մանուել Պետրոսյանը սևերով ոչ-ոքի գրանցեց բուլղարացի Իվան Չեպարինովի, Շանթ Սարգսյանը` նույն խաղաքարերով` բելգիացի Դանիել Դարդհայի հետ: Գաբրիել Սարգսյանն էլ սպիտակներով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Իհոր Սամունենկովին:
Այս պահի դրությամբ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցել են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուել Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, երեքն էլ ունեն 5,5-ական միավոր և բաժանում են 2-14-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը սերբ Ալեքսանդր Ինջիչն է, որը վաստակել է 6,5 միավոր: