Logo

ԵԱ. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում 5-րդն է

10:02 / 20.04.2023Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 5-րդ տեղը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցել էր 8 մարզիկով և ունեցել երկու չեմպիոն: Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արսեն Հարությունյանը (61 կգ): Աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը (65 կգ) Եվրոպայի Մ17, Մ20 ու Մ23 առաջնություններում հաղթանակներին ավելացրել էր նաև մեծահասակների չեմպիոնի տիտղոսը։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1994 թվականից հետո առաջին անգամ երկու չեմպիոն ունեցավ մեկ Եվրոպայի առաջնությունում:

Մեդալների սպասումով. Հայաստանի ըմբիշների հնարավորություններն ու գլխավոր մրցակիցները ԵԱ-ում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ