Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, լեգենդար Արմեն Նազարյանի որդին՝ Էդմոնդ Նազարյանը (63 կգ), Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում չկարողացավ դուրս գալ եզրափակիչ:
Եվրոպայի կրկնակի չեմպիոնը կիսաեզրափակիչում 5-9 հաշվով պարտվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրուշինին:
Հիշեցնենք, որ Բուլղարիան ներկայացնող 22-ամյա Նազարյանը Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9-0 հաշվով հաղթել էր խորվաթ Իվան Լիզատովիչին, 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով առավելության էր հասել UWW-ի դրոշի ներքո հանդես եկող բելառուս Յարասլաու Կարդաշի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 3-0 հաշվով ուժեղ էր գտնվել վրացի Լերի Աբուլաձեից:


