Հունաստանում շարունակվող շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության չորրորդ մրցափուլում Հայաստանի առաջատար շախմատիստուհի Էլինա Դանիելյանը հաղթանակ տարավ և 3,5 միավորով բաժանում է 2-8-րդ տեղերը: Դանիելյանը կես միավորով է հետ միանձնյա առաջատար, նիդերլանդցի Էլին Ռյոբերսին:
Մարիա Գևորգյանն ու Լիլիթ Մկրտչյանը երեքական միավորով 9-28-րդ տեղերը բաժանող շախմատիստուհիների թվում են: Սուսաննա Գաբոյանն ունի 2,5, Մարիամ Մկրտչյանը, Աննա Խաչատրյանը և Անի Նահապետյանը` երկուական միավոր:
Առաջնության ավարտին մնաց 7 տուր:


