Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի միակ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը կիսել է 7-19-րդ տեղերը։ 41-ամյա շախմատիստը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է Սլովենիան ներկայացնող ռուս Վլադիմիր Ֆեդոսեևը, որը հավաքել է 8 միավոր։
Սարգսյանը դեկտեմբերի 9-ին 13 պարտիա էլ կանցկացնի կայծակնային շախմատում: