Logo

ԵԱ. Գաբրիել Սարգսյանը հաղթեց և կես միավոր է զիջում առաջատարներին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:04 / 07.03.2023Շախմատ
Գաբրիել Սարգսյան

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 36-րդ քայլին հաղթեց իսրայելցի Իդո Գորշտեյնին ու վաստակեց 3,5 միավոր: Նա ընդամենը կես միավոր է զիջում երեք առաջատարներին:

3-ական միավոր ունեն Շանթ Սարգսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Սարգսյանը սևերով հաղթեց նիդերլանդցի Յիչեն Հանին, Պետրոսյանը սևերով պարտության մատնեց հույն Իոանիս Կալոգերիսին, իսկ Տեր-Սահակյանը հաշտություն կնքեց անգլիացի Հովարդ Ֆերնանդեսի հետ:

Վահե Դանիելյանը հաղթեց հույն Անդրեաս Կելիրեսին, Ռոբերտ Հովհաննիսյանը, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանը մրցակիցների հետ հաշտություն կնքեցին:

Տուրն անհաջող էր Հայկ Մարտիրոսյանի, Մամիկոն Ղարիբյանի Էմին Օհանյանի, Արմեն Բարսեղյանի և Սարգիս Մանուկյանի համար, որոնք զիջեցին մրցակիցներին: Ընդ որում Հայկը, Մամիկոնն ու Էմինն առաջին պարտությունները կրեցին:

Մարտի 7-ին կկայանա Եվրոպայի առաջնության 5-րդ տուրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ