Հայ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաղթանակով սկսեց պայքարը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում մեկնարկած արագ և կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունում:
Արագ շախմատի պայքարում հայ շախմատիստն առաջին տուրում սպիտակ խաղաքարերով հաղթեց բելգիացի Ժոզե Շառլին:
Արագ շախմատում պայքարը կտևի երկու օր, Սարգսյանը ևս 10 պարտիա կանցկացնի:
Կայծակնային շախմատում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին: