Logo

ԵԱ. Գալստյանն ու Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնեն

23:52 / 13.02.2024Ըմբշամարտ
null

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ) կանցկացնեն սփոփիչ գոտեմարտ, որը հաղթելու դեպքում հնարավորություն կունենան պայքարել բրոնզե մեդալի համար. նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։

Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր Գալստյանը (67 կգ) 1/8 եզրափակիչում 2 րոպե 9 վայրկյանում 12-4 հաշվով հաղթել էր շվեդ Նիկլաս Օեհլենին, սակայն հաջորդ գոտեմարտում 0-9 հաշվով պարտվել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Ռուսլան Բիչուրինին։

Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակիչում 8-6 հաշվով հաղթել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչին։ Հայ ըմբիշը կիսաեզրափակիչի ուղեգիրը վիճարկել էր UWW-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Իսլամ Ալիևի հետ ու պարտվել 0-8 հաշվով։

Հիշեցնենք, որ Բուխարեստում Հայաստանն արդեն երկու մեդալ է նվաճել։ Մալխաս Ամոյանը (77 կգ) եզրափակիչում 7-0 հաշվով հաղթեց թուրք Յունուս Բասարին` դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն։ Մանվել Խաչատրյանը (55 կգ) 8-0 հաշվով ժամկետից շուտ առավելության հասավ բուլղարացի Ստեֆան Գրիգորովի նկատմամբ` դառնալով բրոնզե մեդալակիր։ Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն (97 կգ) էլ դուրս է եկել եզրափակիչ և փետրվարի 14-ին կպայքարի Եվրոպայի 7-րդ չեմպիոնական տիտղոսի համար։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ