Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակներով 37-րդ քայլին հաշտություն կնքեց սլովակ Ջերգուս Պեչակի հետ: Գաբրիելը վաստակել է 4,5 միավոր և մեկ միավոր է զիջում երկու առաջատարներին:
4,5-ական միավոր ունեն նաև Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը: Շանթը սևերով հաղթեց անգլիացի Դանիել Հովարդ Ֆերնանդեսին, իսկ Մանուելը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ:
Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Էմին Օհանյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հայկ Մարտիրոսյանը վաստակել են 4-ական միավոր: Ղարիբյանը հաղթեց ռումինացի Լուսիան-Իոան Ֆիլիպին, մյուսները հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:
Արմեն Բարսեղյանը հաղթեց մակեդոնացի Անտոն Զլատկովին, Ալեքս Սահակյանն առավելության հասավ ավստրիացի Բենջամին Կիենբոեկի նկատմամբ, Ռոբերտ Փիլիպոսյանն ու Սարգիս Մանուկյանը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ, իսկ Վահե Դանիելյանը պարտվեց:
Մարտի 9-ին կկայանա Եվրոպայի առաջնության 7-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնացել է 5 տուր:


