Logo

ԵԱ. Հայ շախմատիստները զիջում են դիրքերը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:33 / 10.03.2023Շախմատ
շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 7-րդ տուրից հետո Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը 5-ական միավորով լավագույն արդյունքն ունեն հայ շախմատիստներից: Նրանք 1,5 միավոր են զիջում աղյուսակը գլխավորող ուկրաինացի Անտոն Կորոբովին:

Նշված հնգյակից 7-րդ տուրում հաղթեցին միայն Ռոբերտ Հովհաննիսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք մրցում էին համապատասխանաբար իսլանդացի Վաթնար Ստեֆանսոնի և ռուսաստանցի Արսեն Կուխմազովի հետ: Գաբրիելը, Շանթն ու Մանուելը հաշտություն կնքեցին մրցակիցների հետ:

4,5-ական միավոր ունեն Մամիկոն Ղարիբյանն ու Էմին Օհանյանը, որոնք ևս իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի:

Տուրը հաղթական էր Արմեն Բարսեղյանի, Ալեքս Սահակյանի, Ռոբերտ Փիլիպոսյանի և Վահե Դանիելյանի համար: Բարսեղյանը հաղթեց թուրք Բատու Անգունին, Սահակյանի մրցակիցը ռուսաստանցի Վլադիսլավ Եֆրեմովն էր, Փիլիպոսյանը պարտության մատնեց իսրայելցի Օմեր Ռեշեֆին, իսկ Դանիելյանն առավելության հասավ իսպանացի Ռենիեր Կաստելիանոսի նկատմամբ:

Առաջին պարտությունը կրեց Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը: Մրցակցին զիջեց նաև Սարգիս Մանուկյանը:

Մարտի 10-ին կկայանա Եվրոպայի առաջնության 8-րդ տուրը: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ