Logo

ԵԱ. Հայ շախմատիստներից հաղթեց միայն Սամվել Տեր-Սահակյանը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 12.03.2023Շախմատ
null

Սերբիայի Վրնյաչկա Բանյա քաղաքում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 9-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից միակ հաղթանակը տարավ Հայաստանի գործող չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը, որի մրցակիցը սերբ Ալեքսանդր Կովաչևիչն էր:

Սամվելը վաստակել է 6 միավոր և 1,5 միավորով հետ է մնում ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Ալեքսեյ Սարանայից: Վերջինս  պարտության մատնեց մինչև այդ աղյուսակը 7 միավորով գլխավորող Անտոն Կորոբովին:

6-ական միավոր ունեն նաև Մամիկոն Ղարիբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանը:

Մամիկոն Ղարիբյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը մրցում էին միմյանց հետ և արդեն 10-րդ քայլին հաշտություն կնքեցին: Գաբրիել Սարգսյանի և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո ելույթ ունեցող Միխայիլ Կոբալիայի պարտիայում էլ ոչ-ոքի գրանցվեց 11-րդ քայլին: Հայկ Մարտիրոսյանը միավորը բաժանեց վրացի Միխեիլ Մչեդլիշվիլու հետ պարտիայում: Հաշտություն կնքեցին նաև Շանթ Սարգսյանն ու ադրբեջանցի Այդին Սուլեյմանլին, Մանուել Պետրոսյանն ու ռումինացի Դավիդ Գավրիլեսկուն: 

5,5 միավոր վաստակած Էմին Օհանյանն ու Վահե Դանիելյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար բուլղարացի Մոմչիլ Պետկովի և էստոնացի Կայդո Կուլաոտսի հետ: Մրցակիցների հետ ոչ-ոքի խաղացին նաև Ռոբերտ Փիլիպոսյանն ու Ալեքս Սահակյանը: Սարգիս Մանուկյանն ու Արմեն Բարսեղյանը պարտվեցին:

Մարտի 12-ին կկայանա Եվրոպայի առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա