Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներին չի հաջողվել մեդալ նվաճել։
Հայ շախմատիստներից ամենաբարձր դիրքը զբաղեցրել է Ռոբերտ Հովհաննիսյանը, որը վաստակել է 8 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով գրավել 8-րդ տեղը։ Նա նաև նվաճել է աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։
Արամ Հակոբյանը 7,5 միավորով գրավել է 24-րդ տեղը, իսկ Մանուել Պետրոսյանը, Էրիկ Գասպարյան ու Շանթ Սարգսյանը 7-ական միավորով այլ շախմատիստների հետ կիսել են 34-66-րդ տեղերը։
Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է սերբ Ալեքսանդր Ինջիչը։ Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր։