Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում մեկնարկել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին Հայաստանից մասնակցում են 6 շախմատիստուհիներ:
Նրանցից երեքը հաղթանակով մեկնարկեց. Լիլիթ Մկրտչյանը սպիտակներով 47-րդ քայլին պարտության մատնեց ֆինն Յոհաննա Պասիկանգասին, Մարիամ Մկրտչյանը սևերով 44-րդ քայլին հաղթեց ռումինացի Եկատերինա Պիրվուլեսկուին, իսկ Պոլինա Կոբակը սպիտակներով 65-րդ քայլին առավելության հասավ էստոնացի Մարգարետ Օլդեի նկատմամբ:
Վիճակահանությամբ մեկնարկային տուրում Էլինա Դանիելյանն ու Սուսաննա Գաբոյանը մրցեցին միմյանց հետ: Պարտիան 53–րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի:
Մեկնարկն անհաջող էր Աննա Սարգսյանի համար, որը սևերով 28-րդ քայլին պարտվեց հույն Մարինա Մակրոպուլուին:
Մարտի 19-ին կկայանան 2-րդ տուրի մրցախաղերը:


