Logo

ԵԱ. Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը գրանցեց Լիլիթ Մկրտչյանը

22:11 / 11.04.2025• Շախմատ
null

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվեց շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունը:

Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը գրանցեց Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակեց 7,5 միավոր և բաժանեց 5-14-րդ տեղերը:

Էլինա Դանիելյանը 7 միավորով բաժանեց 15-25-րդ տեղերը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Մկրտչյանը և Սուսաննա Գաբոյանը 6,5-ական միավորով 26-42-րդ տեղերն են բաժանում: Մարիա Գևորգյանն ու Սոնա Կրկյաշարյանը 5-ական միավորով 76-99-րդ տեղերում են, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը չորսական միավորով 109-122-րդն են:

Հիշեցնենք, որ նախավերջին տուրում չեմպիոնությունն ապահովել է սերբ Տեոդորա Ինյաչը` 9,5 միավորով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ