Logo

ԵԱ․ Հայ ծանրորդները սկսում են պայքարը

13:44 / 13.02.2024Ծանրամարտ
null

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում փետրվարի 13-ին մրցահարթակ դուրս կգան Հայաստանի առաջին ներկայացուցիչները։

Կանանց մինչև 55 կգ քաշային կարգում հանդես կգան Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը։ Մրցումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19։00-ին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է այս տարվա ամռանը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցը ԵԱ-ում

Տղամարդիկ

  • Գոռ Սահակյան (67 կգ)՝ փետրվարի 14, ժամը 22:00 (Երևանի ժամանակ)
  • Ռաֆիկ Հարությունյան (81 կգ)՝ փետրվարի 16, ժամը 22:00
  • Անդրանիկ Կարապետյան (89 կգ)՝ փետրվարի 17, ժամը 19:00
  • Հակոբ Մկրտչյան, Դավիթ Հովհաննիսյան (երկուսն էլ՝ 96 կգ)՝ փետրվարի 18, ժամը 22:00
  • Գարիկ Կարապետյան, Սամվել Գասպարյան (երկուսն էլ՝ 102 կգ)՝ փետրվարի 19, ժամը 16:00
  • Պետրոս Պետրոսյան (109 կգ)՝ փետրվարի 19, ժամը 19:00
  • Սիմոն Մարտիրոսյան, Վարազդատ Լալայան (109+ կգ)՝ փետրվարի 20, ժամը 18:00

Կանայք

  • Լիանա Գյուրջյան (81 կգ)՝ փետրվարի 18, ժամը 19:00
  • Տաթև Հակոբյան, Հռիփսիմե Խուրշուդյան (երկուսն էլ՝ 87 կգ)՝ փետրվարի 19, ժամը 22:00 
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ