Վրաստանի Բաթում քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում տղամարդկանց Հայաստանի հավաքականը չորրորդ տուրում ոչ-ոքի (2-2) գրանցեց Ռումինիայի թիմի հետ։
Տղամարդկանց թիմին պարտությունից փրկեց Հայկ Մարտիրոսյանը` հաղթելով Դավիդ Գավրիլեսկուին։ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի գրանցեցին, իսկ Արամ Հակոբյանը պարտվեց։
Հայաստանի հավաքականը 5 միավորով 14-րդն է։ Առաջատար Սերբիայի թիմն ունի 8 միավոր, որը հաղթել է բոլոր մրցախաղերում։
Կանանց Հայաստանի հավաքականն Իսրայելի դեմ մրցախաղում նույնպես ոչ-ոքի գրանցեց։
Էլինա Դանիելյանը հաղթանակ է տարել, Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել։
Կանայք 5 միավորով 15-րդ տեղում են։


