Logo

ԵԱ. Հայաստանի հավաքականները մեկնարկել են հաղթանակով

11:24 / 06.10.2025Շախմատ
null

Վրաստանի Բաթում քաղաքում մեկնարկած շախմատի Եվրոպայի թիմային առաջնության առաջին տուրում Հայաստանի հավաքականները հաղթանակ են տարել։

Տղամարդկանց թիմը 2,5-1,5 հաշվով հաղթել է Լիտվայի հավաքականին։ Իրենց մրցակիցներին պարտության են մատնել Շանթ Սարգսյայնն ու Արամ Հակոբյանը: Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի է գրանցել, իսկ Գաբրիել Սարգսյանը պարտվել է։

Կանանց հավաքականը նույն հաշվով առավելության է հասել Էստոնիայի թիմի դեմ պայքարում։ Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը հաղթանակի են հասել, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի է գրանցել, Մարիա Գևորգյանը սպիտակ խաղաքարերով պարտվել է։

Երկրորդ խաղափուլում տղամարդիկ կմրցեն Խորվաթիայի, իսկ կանայք` Ռումինիայի թիմերի դեմ։ Պարտիաները կմեկնարկեն ժամը 15:00-ին։

9 մրցափուլից բաղկացած մրցաշարը կավարտվի հոկտեմբեր 14-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ