Logo

ԵԱ. Հայաստանի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն է

19:41 / 02.06.2025• Մարմնամարզություն
null

Սպորտային մարմնամարզության տղամարդկանց Հայաստանի հավաքականը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը:

Հայաստանի հավաքականը նվաճել է երկու ոսկե, մեկական արծաթե և բրոնզե մեդալ: Առաջին տեղը գրավել է Մեծ Բրիտանիայի հավաքականը` երկուական ոսկե և արծաթե մեդալներով:

Հիշեցնենք, որ նժույգ թափեր վարժությունում ոսկե մեդալ էր նվաճել Համլետ Մանուկյանը, արծաթե` Մամիկոն Խաչատրյանը, օղակների վրա բրոնզի էր արժանացել Արթուր Ավետիսյանը, իսկ հենացատկում Եվրոպայի եռակի չեմպիոն էր դարձել Արթուր Դավթյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ