Հայաստանի առաջատար եռացատկորդներ Լևոն Աղասյանը և Յանա Սարգսյանը չեն կարողացել հաղթահարել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ընթացող աթլետիկայի Եվրոպայի առաջնության որակավորման փուլը և դուրս են մնացել պայքարից:
ՀԱՕԿ լրատվականը hաղորդում է, որ կապանցի աթլետները վնասվածքով են մասնակցել որակավորման փուլի մրցմանը: Նրանք կվերադառնան հայրենիք և կպատրաստվեն մայիսին նախատեսված աթլետիկայի Հայաստանի առաջնությանը:
Մրցավար էր մեկնել նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը:
ԵԱ-ին մասնակցում են 47 երկրի 593 մարզիկ-մարզուհիներ, որոնք ելույթ են ունենում 26 մրցաձևերում: